Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կարևորվել է աշխատանքի թափանցիկությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն:

 

Հյուրերը հակիրճ ներկայացրել են կազմակերպության առաքելությունը և անցած ուղին: 

 

Նախարար Դումանյանը նշել է, որ կազմակերպությունը 1989-ից ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանին ևս մեծապես աջակցել է` նվիրաբերելով դեղեր և բժշկական պարագաներ:

 

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կամզակերպությունը իրականացրել է ինչպես հումանիտար օգնության, այնպես էլ կրթական ծրագրեր: 

 

Ժենևյե Բիտերին ՀՀ առողջապահության նախարարին առաջարկել է տրամադրել անհրաժեշտ դեղերի և պարագաների ցանկ, որպեսզի կազմակերպությունը հստակ պատկերացնի Հայաստանի կարիքները:

 

Որպես համատեղ աշխատանքի գրավական կարևորվել է թափանցիկությունը և դեղորայքի հասանելիությունն ու հասցեականությունը: 

 

Դերենիկ Դումանյանը նշել է, որ խնդրի կարգավորման առումով առաջիկայում կմշակվեն և կներդրվեն մեխանիզմներ: 

 

Կողմերը կարծիքներ են փոխանակել առողջապահության քաղաքականության, բժշկական ապահովագրության, վճարման մեխանիզմների, այդ թվում` արտասահմանցի հիվանդների համար, ինչպես նաև իրականացված բարեփոխումների վերաբերյալ: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ